Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա փոկի միջոցով ամրացված են 52 զարդատախտակներ ճարմանդի հետ միասին: Ճարմանդը թամբաձև է, զարդատախտակների մի եզրը ունի ալիքաձև ձևավորում: Զարդատախտակները երկու տեսակի են՝ փոքր աղեղնաձև կտրվածքով դեպի ներս և դուրս, այնպես որ հագնում են իրար և ստեղծում սեղմ շարք: Պատրաստված է ձուլման տեխնիկայով ապա փորագրման և սևադապատման միջոցով զարդանախշված են (պատկերված են ծաղկանախշեր): Ամբողջապես ոսկեջրված է: Հակառակ երեսին դրոշմված է արծաթի հարգանիշը՝«84»: Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի, ոսկեջուր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակ Հայտնաբերման վայրը՝  ՀԱՊԹ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ XX դարի սկիզբ Քաշ (գր)՝  717.6 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2130/10 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-409