Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա, կաշվե փոկի օգնությամբ ամրացված են 2 գոտու ճարմանդը, 4 զարդատախտակ, 1 խաչաձև, 6 աստղաձև զարդակոճակներ, որոնք բոլորն էլ ծածկված են հարուստ բուսանախշերով ՝ կատարված սևադով։ Ճարմանդի եզրային զարդատախտակներն երկարավուն են, ուղղանկյունաձև և վերջանում են պսակաձև ելուստով։ Կենտրոնական տախտակներն ունեն գորտի ուրվագիծ, նրանց գագաթի աջ ու ձախ կողմերին պատկերված են թռչունների ֆիգուրատիվ գլուխներ։ Զարդատախտակները հակառակ կողմից ունեն փոքրիկ օղակներ, որոնցով անցնում է կաշվե փոկը։ Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք- Արցախ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Քաշ (գր)՝  325 Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1033/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-192