Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  3,8 սմ լայնությամբ կաշվե ժապավենի վրա փոկի միջոցով ամրացված են 2 մասից կազմված գորտաձև ճարմանդը, զույգ թռչնագլխի պատկերով 2 զարդատախտակ, 4 խաչաձև, 4 աստղաձև զարդակոճակներ։ Արծաթյա մասերից յուրաքանչյուրի վրա կա գմբեթաձև մեծ ելուստ (ամենամեծը՝ ճարմանդի էլիպսաձև հավելվածի վրա)։ Կատարման տեխնիկան՝ ձուլում, փորագրում, սևադապատում։ Զարդանախշը՝ ոճավորված բուսական և կենդանական (նաև թռչնակերպ), երկրաչափական զարդապատկերներ, կիսալուսիններ, աստղեր։ Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք- Արցախ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Քաշ (գր)՝  350.3 Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1228/10 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-200