Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  2,5 սմ լայնությամբ կաշվե ժապավենի վրա բամբակյա կտորից պատրաստված փոկի միջոցով ամրացված են 2 մասից կազմված գորտաձև ճարմանդը, զույգ թռչնագլխի պատկերով վերջավորությամբ 2 զարդատախտակ, 5 խաչաձև և 2 աստղաձև զարդակոճակներ։ Արծաթյա մասերից յուրաքանչյուրի վրա կա գմբեթաձև 1 ելուստ (ամենամեծը՝ ճարմանդի էլիպսաձև հավելվածի վրա)։ Կատարման տեխնիկան՝ ձուլում, փորագրում, սևադապատում։ Զարդանախշը՝ ոճավորված բուսական և կենդանական (նաև թռչնակերպ) պատկերներ։ Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք- Արցախ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար 90-ական թթ Քաշ (գր)՝  322.4 Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1228/6 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-200