Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  - Բաղկացած է 4 երկարավուն զարդատախտակից, 3 աստղաձև և 2 խաչաձև զարդակոճակներից։ Բոլոր զարդատախտակները հարդարված են սևադապատ բուսանախշերով։ Ճարմանդի տախտակներից մեկին կցված է էլիպսաձև զարդատախտակ։ Խոշոր տախտակների վրա դրոշմված է արծաթի հարգանիշը՝ «84» և «ԱԶ» տառերը։ Ճարմանդի տախտակներից մեկի կեռիկը ուղղաձիգ է։ Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք- Արցախ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Քաշ (գր)՝  242.7 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2423/19 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-433