Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ներդիր ձողերի միջոցով իրար միացված են 5 զարդատախտակ և երկու մասից կազմված ճարմանդը: Ճարմանդը գորտաձև է, հատիկանախշ, հյուսածո, ունի էլիպսաձև հավելված, որի ինչպես նաև ճարմանդի կենտրոնում կան մեկական գմբեթաձև ելուստ: Զարդատախտակները երկարավուն են, ուղղանկյուն, հատիկանախշ, հյուսածո: Զարդատախտակների և չարմանդի վրա կան 19 ագուցման տեղեր, որոնց մեջ ագուցված է 11 փիրուզ: Զարդատախտակների վրայի զարդանախշերը և պատրաստման տեխնիկան տարբեր են: Ամբողջապես ոսկեջրած է: Վրան դրոշմված են պատրաստող վարպետի անուն-ազգանվան սկզբնատառերը՝ «МЩ», արծաթի հարգանիշը՝ 84°: Նյութը՝  արծաթ, փիրուզ, ոսկեջուր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք- Արցախ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Քաշ (գր)՝  308.4 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2414/3 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-429