Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա հագցված են 17 զարդատախտակ և ճարմանդը: Ճարմանդը թամբաձև է, կից ունի զարդատախտակ: Զարդատախտակներն ուղղանկյուն են, յուրաքանչյուրը 3.5սմ երկարությամբ, կենտրոնում ունեն փոքրիկ, ուռուցիկ ելուստներ, մի եզրին՝ հատիկաձև ելուստ: Գոտու մի կողմը ամբողջ երկարությամբ ունի ալիքաձև ծաղկանախշ ձևավորում: Հիմնական աշխատանքը կատարված է ձուլման տեխնիկայով, իսկ զարդանախշումը՝ փորագրման, հատիկանախշման և սևադապատման տեխնիկայով: Ճարմանդի հակառակ երեսին դրոշմված են արծաթի հարգանիշը՝ 84° և կնքողի տարբերանշանը՝ մարդու գլուխ: Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ XX դարի սկիզբ Չափս՝  75սմ Քաշ (գր)՝  468.3 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2635/22 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-455