Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Քանդված է: Պահպանվել են երկմաս ճարմանդը, երկու զարդատախտակ՝ մեկն աստղաձև վերջավորությամբ, մյուսը՝ սրածայր, և հինգ ռուսական ու մեկ պարսկական դրամներ: Աշխատանքը կատարված է ձուլման, սևադապատման և փորագրման տեխնիկայով: Արծաթի հարգանիշը՝ 84°: Ճարմանդի մասերից մեկի վրա սևադով գրված է՝ «1910», մյուսի վրա՝ պատրաստող վարպետի կամ կնքողի անուն-ազգանվան սկզբնատառերը՝ «ПТ»: Նյութը՝  արծաթ,սևադ. Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դարի սկիզբ Քաշ (գր)՝  187.5 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2625/6 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-454