Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի ծայրին և գոտու կենտրոնում անցկացված է զարդատախտակ: Զարդատախտակներից մեկի եզրը ուղիղ է, իսկ մյուսը՝ սրտաձև: Սրանք զարդանախշված են մանր բուսական զարդանախշերով, կատարված սևադապատման եղանակով: Գոտու վրա կա նաև 30 երկարավուն զարդատախտակ, որոնց միջոցով անցնում է կաշվե ժապավենը: Գոտու մեջքի մասում ամրացված են 10 գմբեթանման, կլորավուն կոճակներ, որոնք զարդանախշված են: Փականն ունի շարժական, ուղղանկյունաձև, երկարավուն կափարիչ-անրակ: Լայն զարդատախտակներից մեկի հակառակ մակարեսին սևադով պատկերված են իրար նայող երկու թռչուն և արաբատառ թվագրություն: Նյութը՝  արծաթ,կաշի. Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980թ. Չափս՝  89սմ Քաշ (գր)՝  774.1 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2003/6 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-395