Գոտի

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա կաշվե փոկի միջոցով ամրացված են երկու խաչաձև, երկու աստղաձև, երեք կորավուն ալիքաձև եզրերով, մեկ երկարավուն ալիքաձև զարդակոճակներ, արծվագլխի պատկերով վերջավորություն ունեցող երկու զարդատախտակներ և էլիպսաձև հավելված ունեցող երկու մասից կազմված ճարմանդը։ Ճարմանդի մասերի և զարդատախտակների վրա կան մեկական գմբեթաձև ելուստներ։ Պատրաստված են ձուլման տեխնիկայով, ապա փորագրման և սևադապատման միջոցով պատկերված են բուսական (ծաղիկներ) և կենդանական (թռչունի գլուխ) պատկերներ։ Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Քաշ (գր)՝  261.3 Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  744/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-104