Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա հագցված են երկու մասից կազմված ճարմանդը և 14 զարդատախտակ: Ճարմանդի երկու մասերի ամրակցման տեղը լայն է, դեպի հակառակ եզրը նեղանում է, կողերը գոգավոր են: Զարդատախտակները երկարավուն են, քառանկյուն, մի եզրը՝ աղեղնաձև կտրվածքվ դեպի ներս է, մյուսը՝ դեպի դուրս, այնպես որ հագնում են իրար և ստեղծում սեղմ շարք: Ճարմանդի վերջույթի վրա կա ուռուցիկ, սրածայր գագաթով, էլիպսաձև վերադիր զարդ, իսկ զարդատախտակների մի եզրին՝ դարձյալ ուռուցիկ, երկարավուն, հատիկանախշ, գագաթին մեծ հատիկով զարդ: Հատիկանախշ ուռուցիկ ելուստներ կան ճարմանդի և զարդատախտակի ամբողջ մակերեսին: Կատարված է ձուլման, փորագրման, հատիկանախշման, սևադապատման և ոսկեզօծման տեխնիկայով: Զարդանախշը՝ ոճավորված բուսական և երկրաչափական պատկերներ են: Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ, ոկեջուր, Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Չափս՝  3 x 75 սմ Քաշ (գր)՝  740.5 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2414/17 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-429