Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա փոկի միջոցով ամրացված են ճարմանդը և զարդակոճակներ՝ 7 հատ: Ճարմանդը լայն է, երկարավուն, երկմաս, մասերից մեկին կից կա հավելված, որի հակառակ կողմում ամրացված է փականի կեռիկը, իսկ վերևի մասում՝ գմբեթաձև մի մեծ ելուստ: Զարդակոճակներից մեկը քառաթև ծաղիկ է հիշեցնում, իսկ մյուսները երկարավուն են՝ սրածայր վերջավորությամբ: Արծաթյա մասերից յուրաքանչյուրի վրա կա գմբեթաձև, ուռուցիկ, նիստավոր մեկական ելուստ: Աշխատանքը կատարված է ձուլման, փորագրման և սևադապատման տեխնիկայով, եզրը՝ ձուլածո, հատիկանախշ: Հիմնական զարդանախշը բուսական է: Ճարմանդի վրա կա արաբատառ արձանագրություն: Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ. Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս Հայտնաբերման վայրը՝  ՀԱՊԹ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Չափս՝  86 x 7 Քաշ (գր)՝  523.9 Հայտնաբերման ժամանակը՝  1982թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4028/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-513