Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գոտի Ներդիր ձողերով իրար են միացված երկմաս ճարմանդը և 9 զարդատախտակ: Ճարմանդը խիստ ոճավորված գորտաձև է, երկմաս, մասերից մեկին կից կա էլիպսաձև, լայնության վրա երկու կողմում սրածայր ձևավորմամբ հավելված: Զարդատախտակները երկարավուն են, ուղղանկյուն-քառանկյուն: Զարդատախտակների հենքը պատրաստված է կռման տեխնիկայով, իսկ վերադիր զարդատախտակները՝ հյուսման և հատիկանախշման: Պատկերված են ոճավորված բուսապատկերներ: Ճարմանդի մասերի և զարդատախտակների վրա ամրացված են գմբեթաձև ելուստներ, որոնց կենտրոնում ագուցված են մեկական կարմիր ապակիներ: Ամենամեծ ելուստը գտնվում է էլիպսաձև հավելվածի վրա, իսկ ճարմանդի մասերի վրա՝ երեքական: Ճարմանդի առանձին հատվածներում և զարդատախտակների չորս անկյունում գնդիկներ են ամրացված: Հավելվածի վրա ամրացված է նաև դաշույն և ատրճանակ: Նյութը՝  արծաթ, սևադ, ոկսեջուր, ապակի, Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Չափս՝  72 x 8.5 Քաշ (գր)՝  577.1. Հայտնաբերման ժամանակը՝  1986թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6627 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-712