Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենին ամրացված են թամբաձև, բայց երկարավուն ու բացվող-փակվող կափարիչով ճարմանդը, 23 երկարավուն և նեղ զարդատախտակներ, ինչպես նաև փոկի միջոցով ամրացված են 5 հատ վեցթևանի ծաղկի պատկերով, ուռուցիկ և երեք հատ ծաղկափնջաձև զարդակոճակներ։ Կաշվե ժապավենի ծայրին ամրացված զարդակոճակի հակառակ կողմում փորագրված է հետևյալ արձանագրությունը.Ս. Ս. З, 1904» ։ Դրոշմված է արծաթի հարգանիշը՝ 84 պատրաստող վարպետի անուն ազգանվան սկզբնատառերը՝«АТХ»: Պատրաստված է ձուլման տեխնիկայով, ապա փորագրման և սևադապատման միջոցով զարդանախշված՝ բուսանախշերով։ Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ XX դարի սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  1983թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4121/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-533