Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է 7 զարդատախտակից և երկու մասից բաղկացած ճարմանդից: Ճարմանդի մասերի, էլիսպաձև հավելվածի և զարդատախտակներից յուրաքանչյուրի վրա կան մեկական գմբեթաձև ելուստներ, որոնց կենրոնում ագուցված են կանաչ ապակիներ: Նման ապակիներ ընդելուզված են նաև զարդատախտակների երկու եզրին: Զարդատախտակները վերադիր են: Աշխատանքը կատարված է ձուլման, հյուսման, հատիկանախշման տեխնիկայով: Վերադիր զարդանախշը ցանցկեն է: Ամենամեծ ելուստը գտնվում է ճարմանդի հավելվածի վրա: Երկարություն (սմ)՝  80 Նյութը՝  պղինձ, կաշի, ապակի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս Հայտնաբերման վայրը՝  Վրաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2510/4 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-444