Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա հագցված են 53 զարդատախտակ՝ ճարմանդի հետ միասին: Փոկի շարունակությունը կազմող մետաղյա մասը, որը միաժամանակ նաև ծառայել է որպես միացնող հանգույց՝ իր վրա ունի «BO» փորագրությունը և վրացերեն արձանագրություն՝ «Սաքուլ Այվազով»: Զարդատախտակների մի եզրն ալիքաձև է, մյուս եզրը՝ ուղղագիծ: Զարդատախտակները մի կողմից ունեն աղեղնաձև կտրվածքներ, իսկ մյուս կողմից՝ դեպի դուրս աղեղնաձև ելուստ: Դասավորությունը այնպես է, որ զարդատախտակները սեղմ ձևով հագնում են իրար՝ կիսաշրջանը մտնում է աղեղնաձև կտրվածքի մեջ: Գոտին պատրաստված է ձուլման տեխնիկայով, ապա փորագրման, սևադապատման, ոսկեջրման ու հատիկանախշման միջոցով պատկերված են բուսական զարդանախշեր: Ճարմանդը թամբաձև է, որի երկու կողմից և վերնամասում կան ծաղկանախշեր. կողքերից՝ ստորին մասում, ունեն վեցական անցքեր: Ճարմանդի երկրորդ մասն ունի «CA» փորագրությունը: Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ, ոսկեջուր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակ Հայտնաբերման վայրը՝  ՀԱՊԹ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  796 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-146