Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե նեղ ժապավենի վրա հագցված են 21 զարդատախտակ՝ ճարմանդի հետ միասին: Ճարմանդը թամբաձև է: Զարդատախտակները պատրաստված են ձուլման տեխնիկայով, ապա փորագրման, սևադապատման և հատիկանախշման միջոցով վրան պատկերվել են ծաղկանախշեր: Յուրաքանչյուր զարդատախտակի կենտրոնում կա մեկ քառաթև ծաղկանախշ: Զարդատախտակների ստորին եզրն ունի աղեղնաձև կտրվածք՝ դեպի ներս, մյուսը՝ դեպի դուրս, այնպես, որ սեղմ կերպով հագնում են իրար: Այդ միացման տեղում կա կորիզաձև ելուստ: Զարդատախտակների հակառակ երեսին դրոշմած են վարպետի անուն-ազգանվան սկզբնատառերը և դրոշմը: Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ,ոսկեջուր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1618 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-294