Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենին հագցված են խորանատիպ կտրվածքներով, ուղղանկյուն հենքով թամբաձև ճարմանդը և 16 երկար, ուղղանկյուն զարդատախտակներ, որոնք մի եզրին ունեն վերադիր ծաղկեփնջաձև ելուստ, որը նստում է հարակից զարդատախտակի վ րա: Ճարմանդի կողմից առաջին զարդատախտակի ստորին մասից կաշվե նեղ ժապավեններով կախված է ուղղանկյուն, նեղ կափարիչով մի մասնատուփ: Աշխատանքը կատարված է ձուլման տեխնիկայով, իսկ զարդանախշումը՝ փորագրման և սևադապատման: Պատկերված են ոճավորված բուսապատկերներ, իսկ վերջին զարդատախտակի վերջավորության վրա նաև ձկնաձև սափոր և ծաղկեփնջով ծաղկաման: Ստորին մասում գոտին ունի հատիկանախշ ժանյակ: Հակառակ կողմում դրոշմված են պատրսատող վարպետի ազգանունը՝ «АИРАПЕТОВ», արծաթի հարգանիշը՝ 84° և դրոշմողի տարբերանշանը՝ դեպի ձախ նայող կնոջ գլուխ: Լայնություն (սմ)՝  3 Երկարություն (սմ)՝  86 Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի, ոսկեջուր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Հայտնաբերման ժամանակը՝  1988թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7015 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-785