Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա բամբակյա թելի միջոցով ամրացված են երեք խաչաձև, վեց աստղաձև զարդակոճակներ, երկու թռչնագլուխ և մեկ խաչաձև զարդատախտակներ, ինչպես նաև երկու մասից կազմված ճարմանդը։ Պատրաստված են ձուլման տեխնիկայով։ Գոտու բաղադրիչ մասերից յուրաքանչյուրի վրա կա մեկական գմբեթաձև ելուստ։ Փորագրման և սևադապատման միջոցով արծաթի վրա պատկերված են բուսական (ծաղիկ, տերև) և կենդանական (թռչուն) զարդանախշեր։ Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  744/5 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-104