Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա փոկի միջոցով ամրացված են երեք խաչաձև , երեք աստղաձև, չորս շրջանաձև զարդակոճակներ, կիսալուսնի պատկերով (մեջտեղում հնգաթև աստղ) վերջավորություն ունեցող երկու զարդատախտակներ և երկու մասից կազմված, ծնող զույգի պատկերով ճարմանդը։ Արծաթյա մասերից յուրաքանչյուրի վրա կա մեկ գմբեթաձև ելուստ (ամենամեծը ճարմանդի հավելվածի վրա)։ Զարդատախտակների և ճարմանդի մասերի վրա կան երկուական շրջանաձև անցքեր։ Պատրաստված են ձուլման տեխնիկայով, ապա փորագրման և սևադապատման միջոցով պատկերված են բուսական և կենդանական զարդանախշեր։ Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  744/21 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-104