Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա կաշվե փոկի միջոցով ամրացված են հինգ խաչաձև, երկու աստղաձև զարդակոճակներ, մեկ մաշված արծաթյա դրամ, 2 կիսալուսնաձև վերջավորություն ունեցող (ներսը հնգաթև աստղ) զարդատախտակներ և 2 մասից կազմված ճարմանդը։ Պատրաստված են ձուլման տեխնիկայով, ապա փորագրման և սևադապատման միջոցով պատկերված են բուսական և կենդանական (թռչուն՝ ճարմանդի և զարդատախտակների վրա) զարդանախշեր։ Արծաթյա մասերից յուրաքանչյուրի վրա կա մեկական գմբեթաձև ելուստ (ամենամեծը ճարմանդի էլիպսաձև հավելվածի վրա)։ Ճարմանդի և զարդատախտակների վրա կան երկուական շրջանաձև անցքեր։ Ճարմանդի վրա փորագրված են «C. M. S.» տառերը։ Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  744/10 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-104