Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է ճարմանդից և 7 շրջանաձև, հարթ մակերեսով, բարձրադիր եզրերով զարդակոճակներից: Վերջիններս տարբեր չափերի են՝ զարդանախշված սևադով կատարված բուսանախշերով: Ճարմանդն իրենից ներկայացնում է ալիքաձև եզրերով երկու արծաթյա հարթ տախտակ, որոնց վրա ամրացված են չորսական արծաթյա ռուսական 50 կոպեկանոցներ, որոնց անկյուններում տեղադրված են երեքական փիրուզներ: Ճարմանդի ներքին եզրերին կան երեքական օղակներ, որոնցից կախվում են կախիկներ: Նյութը՝  արծաթ, սևադ, փիրուզ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս Հայտնաբերման վայրը՝  ՀԱՊԹ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2423/5 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-433