Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա ամրացված են մեկ աստղաձև, մեկ ալիքաձև զարդակոճակներ, չորս արծաթյա ռուսական և պարսկական 19-20-րդ դդ. դրամներ, ծաղկաձև վերջավորությամբ, ալիքաձև եզրերով երկու զարդատախտակներ և երկու մասից կազմված ճարմանդը։ Զարդատախտակների և ճարմանդի մասերի վրա կա մեկական գմբեթաձև ելուստներ( ամենամեծը՝ ճարմանդի էլիպսաձև հավելվածի վրա)։ Բացի դրամները ՝ մյուս արծաթյա մասերը պատրաստված են ձուլման տեխնիկայով, ապա դրանց վրա փորագրման և սևադապատման միջոցով պատկերված են բուսական զարդանախշեր։ Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  831/3 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-181