Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա փոկի միջոցով ամրացված են ռուսական արծաթյա 20 կոպեկանոց 63 դրամ, երկու մասից կազմված ճարմանդն իր հավելվածով: Հավելվածի վրա ամրացված է գմբեթաձև մի ելուստ: Ճարմանդի մնացած մասերը և հավելվածի վրա որպես եզրագոտի՝ ամրացված է դրվագման միջոցով ստացված քառաթև հորինվածքների շարք: Նման մի շարք անցնում է ճարմանդի առանձին մասերի կենտրոնով: Ճարմանդի վրա կան նաև 2 շարք զիգզագ փորագրություններ: Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Հայտնաբերման վայրը՝  ԼՂԻՄ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  614 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-81