Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա ամրացված են 9 զարդակոճակ, 1 ռուսական արծաթյա դրամ, 4 զարդատախտակ՝ ճարմանդի հետ միասին: Զարդակոճակները 2 տեսակի են՝ աստղաձև և խաչաձև: Ճարմանդին կից զարդտախտակներն ունեն արծվագլխի պատկերով վերջավորություն, իսկ մեջտեղում՝ գմբեթաձև ելուստներ: Ճարմանդը բաղկացած է 2 մասից: Բոլոր զարդատախտակների վրա կան գմբեթաձև ելուստներ: Զարդատախտակների և զարդակոճակների վրա փորագրման և սևադապատման տեխնիկայով պատկերված են ծաղկանախշեր, երկրաչափական պատկերներ և կենդանապատկերներ: Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք- Արցախ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  667/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-88