Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պահպանվել են ճարմանդը, զարդատախտակները և 7 դրամ: Ճարմանդը երկու մասից է, գորտաձև, մեկին կից կա ձվաձև հավելված: Զարդատախտակները զլանաձև են: Դրամներից երկուսը սովետական են, հինգը՝ ցարական 20 կոպեկանոց, արծաթյա: Արծաթյա մասերից յուրաքանչյուրի վրա կա մեկ ծաղկաձև, ուռուցիկ ելուստ: Կատարված է ձուլման, փորագրման և սևադապատման տեխնիկայով: Զարդանախշված է ոճավորված բուսական պատկերներով, կիսալուսնի և աստղի պատկերներով: Նյութը՝  արծաթ, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք- Արցախ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2463/15 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-439