Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե լայն ժապավենին ամրացված են երկու մասից կազմված ճարմանդը և ռուսական արծաթյա 20 կոպեկանոց 19-րդ դարի 67 դրամ: Ճարմանդը շատ լայն է, մասերից մեկն ունի հավելված, որի վրա ագուցված են երեք կարմիր քարեր: Նման քարեր ագուցված են նաև ճարմանդի յուրաքանչյուր մասի կենտրոնում: Ճարմանդի եզրերը դրվագազարդ են և զուգահեռ երեք շարք հատիկանախշ: Հատիկանախշ է ագուցված նաև քարերի շուրջը: Կենտրոնը քառակուսի է, որի յուրաքանչյուր անկյունում ամրացված է մեկ դրվագազարդ ծաղիկ: Ճարմանդի մի կողմում ունի օղակներ, որոնցից կախվել են դրամ-կախիկներ: Նյութը՝  կաշի, արծաթ, կարմիր քարեր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ XX դարի սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2313/3 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-426