Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Լայն կաշվե ժապավենին ամրացված է երկմաս ճարմանդը, իսկ կաշվի ամբողջ մակերեսը ծածկված է երկշարք ռուսական 1 ռուբլիանոց դրամներով և երեք շարք ուռուցիկ զարդակոճակներով: Ճարմանդի երկու մասից կախված են 23 ռուսական 10 կոպեկանոց դրամներ: Ճարմանդի մասերից յուրաքանչյուրի կենտրոնում, կլոր հավելվածի վրա կան մեկական մեծ, իսկ չորս անկյունում՝ փոքր, գմբեթաձև ելուստներ: Ճարմանդի ողջ մակերեսը ծածկված է ագուցված գունավոր ապակիներով: Ունի արաբատառ գրություն: Նյութը՝  արծաթ, կաշի, ոսկեջուր, գունավոր ապակի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ XX դարի սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4855/4 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-614