Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե լայն ժապավենի վրա փոկի միջոցով ամրացված են 19-րդ դարի 60-ական թվականների 47 դրամ. 2-ը՝ 1 ռուբլիանոց, մնացածը՝ 20 կոպեկանոց և երկու մասից բաղկացած ճարմանդը: Ճարմանդի մասերից մեկն ունի կլոր հավելված, որի կենտրոնում ամրացված է գմբեթաձև մի մեծ ելուստ, որի շուրջն ագուցված է 4 ապակի: Հավելվածը զարդարում են նաև դրվագազարդ տերևները: Ճարմանդի երկու մասի երկու անկյունում ագուցված են մեկական ապակիներ: Հատիկանախշ խորանների միջև կա գրություն: Նյութը՝  կաշի, արծաթ, սևադ, կանաչ և կարմիր ապակիներ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս Հայտնաբերման վայրը՝  Սիսիան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ XX դարի սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2131/12 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-410