Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա հագցված են ճարմանդը և 67 զարդատախտակներ: Ճարմանդը թամբաձև է, զարդատախտակները երկու տեսակի՝աղեղնաձև կտրվածքով դեպի ներս և դուրս: Կտրվածքները այնպես են, որ հագնում են իրար և տեղծում սեղմ շարք: Զարդատախտակների մի եզրը ունի ալիքաձև ձևավորում: Պատկերված են ոճավրված բուսապատկերներ: Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ,ոսկեջուր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շուշի Հայտնաբերման վայրը՝  Հոկտեմբերյան գյուղ Նորապատ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Հայտնաբերման ժամանակը՝  01.04.1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2269 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-418