Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե նեղ ժապավենի վրա հագցված են 14 փոքր զարդագոտիներ,երկարավուն երեք զարդատախտակներ,թամբաձև ճարմանդը և 16 էլիպսաձև ատամնաձև կտրտված եզրերով զարդակոճակներ:Արծաթյա մասերը պատրաստված են ձուլման տեխնիկայով ,ապա փորագրման և սևադապատման միջոցով զարդանախշված է կիսալուսին և հնգաթև աստղ, ոճավորված բուսական պատկերներ: Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վան Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2134/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-413