Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա ամրացված են ռուսական 72արծաթյա դրամներ՝ 1861-1916թթ.: Ճարմանդը բաղկացած է երկու մասից, որոնց վրա փորագրման և սևադապատման միջոցով պատկերված են կիսալուսիններ, աստղեր և ծաղկանախշեր: Ճարմանդի հավելյալ մասը, որին ամրացված են միանման կեռիկներ, շրջանաձև են, կենտրոնում ունեն փորագրազարդ գմբեթաձև ելուստներ: Ելուստի շուրջը հատիկանախշ է և հյուսածո: Ճարմանդի ներքևի մասից ամրացված են անշարժ օղակներ, որոնցից կախվել են զարդեր: Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Հայտնաբերման ժամանակը՝  1978թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  545 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-76