Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա հագցված են ճարմանդը և 14 զարդատախտակներ: Ճարմանդն ութաձև է, ունի հյուսածո, հատիկանախշ, ցանցկեն վերադիր զարդ: Զարդատախտակները քառանկյուն են, յուրաքանչյուր անկյունում կա մեկ ուռուցիկ ելուստ, կենտրոնական մասը ուռուցիկ է, ձվաձև: Զարդանախշված է ոճավորված բուսապատկերներով; Նյութը՝  արծաթ, ոչ թ.մ., կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Քաշ (գր)՝  537 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2414/13 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-429