Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա հագցված են ճարմանդը և 15 զարդատախտակներ: Ճարմանդը երկմաս է , առանձին- առանձին ունեն սրտաձև կտրվածք, մեկին կից կա գմբեթաձև ելուստով հավելված: Զարդատախտակները քառանկյուն են, յուրաքանչյուր անկյունում կա մեկ ուռուցիկ ելուստ, կենտրոնական մասը ձվաձև է, շուրջը հատիկանախշ: Զարդատախտակներն իրար են միանում ներդիր ձողերի միջոցով: Զարդանախշված է բուսական զարդամոտիվներով: Նյութը՝  արծաթ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վան Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ XX դարի սկիզբ Քաշ (գր)՝  513.6 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2465/7 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-440