Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենին հագցված են ճարմանդը և 17 զարդատախտակներ:Ճարմանդը թամբաձև է՝խորանատիպ կտրվածքներով հենքով,զարդատախտակները՝ երկարավուն,ուղղանկյուն,մի անյունում ունեն ցորենի հատիկաձև ելուստ,ստորին մասում՝ հատիկանախշ ժանյակ:Աշխատանքը կատարված է կռման տեխնիկայով,իսկ զարդանախշումը՝ փորագրման և սևադապատման:Զարդատախտակների կենտրոնում պատկերված են խաչեր,շուրջը՝ ոճավորված բուսապատկերներ:Վերջին զարդատախտակից կախված է շղթա:Ոսկեջրված է: Լայնություն (սմ)՝  2,8 Երկարություն (սմ)՝  85 Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ,ոսկեջուր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6625/2 Բաժնեհաշվառանիշ՝  Թմ-710