Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենին հագցված են թամբաձև ճարմանդը և 19 ուղղանկյուն զարդատախտակներ:Ճարմանդն ունի խորանատիպ կտրվածքներով հենք: Զարդատախտակները ուղղանկյուն են,երկարավուն,մի կողմում լայնության վրա ունեն ծաղկաձև ելուստ: Գոտին ստորին մասում ժանեկավոր է ,վերջին զարդատախտակից կախված է շղթա: Աշխատանքը կատարված է ձուլման տեխնիկայով,ապա փորագրման,սևադապատման միջոցով զարդանախշվել է : Կենտրոնում պատկերված են բուսական զարդանախշեր,շուրջը՝ երկրաչափական :Գոտին ամբողջությամբ ոսկեջրված է : Արծաթի հարգանիշը՝84, վարպետի անվանատառերը՝СБ:Վերջին զարդատախտակից կախված է շղթա,իսկ ճարմանդից սլաքաձև զարդատախտակ: Լայնություն (սմ)՝  3,2 Երկարություն (սմ)՝  89 Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ,ոսկեջուր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալեքսանդրապոլ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7005/2 Բաժնեհաշվառանիշ՝  Թմ-781