Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենին հագցված են բազմաելուստ գմբեթաձև ճարմանդը և 60 լայն զարդատախտակներ,որոնց մի մասն ունի աղեղնաձև դեպի ներս կտրվածք,մյուս մասը՝դեպի դուրս, այնպես,որ հարակից զարդատախտակները հագնում են իրար և ստեղծում սեղմ շարք:Ներսի վրա կտրվածք ունեցող զարդատախտակների կենտրոնում կա սրածայր ելուստ,իսկ մյուսների վրա՝գմբեթաձև:Աշխատանքը կատարված է ձուլման տեխնիկայով,ապա փորագրման,սևադապատման,հատիկանախշման և ոսկեջրման միջոցով զարդանախշվել է: Լայնություն (սմ)՝  4,5 Երկարություն (սմ)՝  91 Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ,ոսկեջուր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շուշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6894/8 Բաժնեհաշվառանիշ՝  Թմ-764