Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա հագցված են ճարմանդի հետ միասին 53 զարդատախտակներ:Ճարմանդն ունի էլիպսաձև ուռուցիկ հավելված: Զարդատախտակները 3 տիպի են.մի մասը ութաձև,երկրորդ տիպը դարձյալ ութաձև,սակայն աղեղնաձև դեպի դուրս կտրվածքով կողերով,կենտրոնում դարձյալ գմբեթաձև ելուստ,երրորդ տիպը ուղղանկյուն-քառանկյուն է,կողերից աղեղնաձև ձևավորմամբ ելուստով,բայց ոչ ամբողջապես կտրված,այլ մակերեսային տարբերությամբ: Աշխատանքը կատարված է կռման,փորագրման և սևադապատման միջոցով:Հիմնական զարդանախշը ոճավորված բուսապատկերներն են: Երկարություն (սմ)՝  73 Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վրաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4260/2 Բաժնեհաշվառանիշ՝  Թմ-561