Գովազդային ծրագիր՝ Ա.Խաչատրյանի պատվին կազմակերպված երաժշտական երեկոյի «The Armenian Reporter» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ա.Խաչատրյանի պատվին կազմակերպված երաժշտական երեկոյի գովազդային ծրագիրը տպագրվել է «The Armenian Reporter» թերթում, որն անց է կացվել Նյու Յորքի «Plaza» հյուրանոցի Պարահանդեսային դահլիճում: Երեկոյին մասնակցել են ռեժիսոր Ռուբեն Մամուլյանը, դաշնակահարուհի Լյուսի Իշխանյանը, ՄԱԿ-ի թղթակից Լևոն Քեշիշյանը, ամերիկացի գրող Օ.Սանսիվասը, կոմպոզիտոր Ռիչարդ Յարդումյանը, դաշնակահարուհի Մարո Աճեմյանը, նկարչուհի Վավա Խաչատրյանը: Տեքստը՝ անգլերեն: Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից Նվիրատու՝  Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նյու Յորք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  29 փետրվարի, 1968թ. թերթ՝  1 թերթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1749 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1710