Գոգնոց

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոգնոց Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կարմիր մահուդե կտորից, ուղղանկյունաձև է: Վերին եզրը հարդարված է կարմիր մետաքսյա ղայթանով, մյուս երեք եզրերը գեղազարդված են ոսկեթել ասեղնագործությամբ արված զանգակաձև ծաղկանախշերի նեղ շերտով: Ստորին եզրի անկյուններում նշաձև զարդապատկերներ են: Վերին եզրն ունի սեղմոններ: Հյուսածո մետաքսյա երկերես գոտին հարդարված է երկրաչափական զարդանախշերով և ունի ՝ «1893թ.»մակագրություն : Լայնություն (սմ)՝  գոգնոցի՝ 73, գոտի՝ 2.5 Երկարություն (սմ)՝  գոգնոց՝ 105, գոտի՝ 283 Նյութը՝  բուրդ, ոսկեթել, մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  գ. Ծուղրուտ, Ախալցխա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1893թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6634/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2946/1