Գոգնոց

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոգնոց Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կարմիր մահուդե կտորից: Ուղղանկյունաձև է՝ երեք եզրերը հարդարված են ոսկեթելի տրեզով և ոսկեթելից ասեղնագործ ոճավորված ծաղկանախշերի երկար շարաններով: Ստորին եզրի երկու անկյուններում ասեղնագործված են երկու ոճավորված նշաձև զարդապատկերներ՝ «Կ.Մ» անվանատառերով: Ունի գազարագույն մետաքսահյուս, երկրաչափական զարդանախշերով գոտի՝ ծայրերին բազմագույն թելերից փնջեր: Լայնություն (սմ)՝  գոգնոց՝ 74, գոտի՝ 3 Երկարություն (սմ)՝  գոգնոց՝ 103, գոտի՝ 74 Նյութը՝  բուրդ, ոսկեթել, մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  գ. Ծուղրուտ, Ախալցխա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6818/4 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3021/4