Գոգնոց

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոգնոց Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է սպիտակ բամբակյա կտորից, որն ունի օղակար տեխնիկայով գործված անհամաչափ ատամնավոր եզրեր։ Ներքևի մասում կոր գծով, կտրտման և ցողունակար տեխնիկայով ծաղկանախշ է ասեղնագործված։ Տերևներն ասեղնագործված են լիցք տեխնիկայով, որից ստացվել է ուռուցիկ նախշ։ Ունի փոքրիկ գրպան, որի վրա 8–թերթանի ծաղիկ է ասեղնագործված։ Գրպանը ևս ունի օղակար տեխնիկայով ասեղնագործված ատամնավոր եզրեր։ Վարպետ՝  Մարիամ Նազիկյան Լայնություն (սմ)՝  50 Երկարություն (սմ)՝  54 Նյութը՝  բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երուսաղեմ Հայտնաբերման վայրը՝  Էջմիածին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920-ական թվ․ վերջ Հայտնաբերման ժամանակը՝  29.04.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2760/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1185