«Գյուրջի քարավանատուն»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գրաֆիկական աշխատանքի առաջին պլանում երևում են խայտաբղետ հագուստներով տղամարդիկ և կանայք, որոնք, հավանաբար, պարսիկներ են: Նրանց շուրջը գտնվում են տարբեր կենդանիներ՝ եզներ, թամբած ավանակ և այծեր: Երկրորդ պլանում երևում է քարավանատունը, որն իրենից ներկայացնում է եռանկյունաձև կամարներով ցածրիկ շինություն: Ավելի վերև երում է հայկական եկեղեցին: Նկարի աջ կողմում պատկերված են բնակելի շինություններ, իսկ ներքևում՝ քարավանատան ընդհանուր պատկերը: Ձախից ներքևում մատիտով գրված է «Караван сарай Гюрджи». Հեղինակ՝  Շիլլինգովսկի Պավել Ալեքսանդրի /1881-1942/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1933 թ. Նյութը՝  ցինկոգրաֆիա, թուղթ Չափս՝  44 x 36 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 12409-5