Գյուղական փաստաբանը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Գիւղական փաստաբանը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Էլիզա Օրժէշկօ. Գիւղական փաստաբանը. Ռուսերէնից թարգ. Յովհ. Մեդնիկեան. - Պետերբուրգ, 1896, տպարան Յ. Ի. Լիբերմանի: Շապիկը դեղնավուն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսը նկարազարդ է, վերևի մասում ոճավոր տառերով տպագրված է վերնագիրը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի վերևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը և սև թանաքով ընծայագիր՝ «Պ. Յովհաննէս Թումանեանց Յովհ. Մեդնիկեանից»: Վերջին էջ 79-ի դարձերեսին նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, կեղտաբծերով, կռնակի հատվածը՝ մասամբ մաշված: Հեղինակ՝  Օրժեշկո Էլիզա Թարգմանիչ՝  Մեդնիկյան Հովհ. Էջ՝  79 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1896 Լայնություն (սմ)՝  13 Երկարություն (սմ)՝  19 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/960