Գյուղական խանութ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Տեսարան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է քարաշեն գյուղական խանութ, որի հատակը գետաքարերից է շարված, առաստաղը գերաններից է շինված: Փայտե դարակների վրա շարված են տարբեր տեսակի խմիչքների շշեր, առաստաղից իջնող երկաթե ձողից կախված է կշեռքը, վաճառասեղանի մոտ կանգնած է վաճառողը, հագին ունի մորթե գլխարկ ու փամփշտակալներով կապա, մեջքին կապել է գոտի, որից կախված է դաշույնը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նորադուզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910-ական թթ. Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  22.8 Բարձրություն (սմ)՝  17 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2325/3 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-118