Գլխի հարդարանքի մաս

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Ժապավեն Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է գլխարկի ճակատային մասը։ Այն ասեղնագործված է գունավոր թելերով՝ տարբեր տեխնիկաներով (հարթակար, .... և այլն)։ Գեղազարդման առանցքը կազմում է կենտրոնական վեցթերթանի վարդյակը։ Դրանից սկզբնավորվում են գալարուն նախշեր՝ ոճավորված կենաց ծառեր։ Դրանց անկյուններում տեղակայված են մեկական վարդյակներ։ Մեկական վարդյակներ էլ (նույն ձևի) պատկերված են հորինվածքի ներքին անկյուններում։ Գլխարկի ճակատային մասի երևացող այս հատվածի եզրերը գեղազարդված են խաչաձև և այլ մանր ասեղնագործ զարդանախշերով, երիզված են ուլունքաշարերով։ Ուլունքներով են զարդարված նաև վարդյակները երիզող շրջանները։ Սևանկարի վրա կա գրություն՝ «Մոկսի հայերի գլխի հարդարանք՝ կոտիկ»։ Այս նույնը կա նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910-ական թթ. Չափս՝  17*12 Նկարիչ՝  Արտաշես Վրույր Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7744/340 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-488