Գլխարկ կանացի (քոֆի, կոպի)

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գլխարկ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Փայտե կարկասով, որը ծածկված է մուգ կարմիր բրդե կտորով և երիզված է ոսկեթելով հյուսված ժապավենով։ Գագաթը հարդարված է հինգ շարք արույրե փայլուններով և ոսկեթել ժապավենների վրա ամրացված արծաթյա երկու դրամներով։ Ունի սև մետաքսաթելից հյուսված երկար թելափունջ, որի սկզբնամասը հարդարված է արծաթյա երեք դրամներով։ Հայտնաբերման վայրը՝  Արագածի շրջ․ գ. Օրթաչյա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նյութը՝  արծաթ, արույր, ոսկեթել, բուրդ, բամբակ, մետքաքս, փայտ Տրամագիծ (սմ)՝  14 Հայտնաբերման ժամանակը՝  17.09.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3214 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1483