Գլխարկ (գիշերային)

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գլխարկ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված մետաքսյա ցանցից: Գլխի կենտրոնով, ճակատի և ականջների մոտ մետաքսյա ճերմակ թելով գործված է ծակոտկեն ցանց, որի վրա գործված են բազմաթերթ, կլորավուն ծաղկանախշեր: Ճակատի մասում օվալաձև դաշտը եզերված է նույնատիպ ծաղկանախշերի զարդաշղթայով, իսկ կենտրոնում վեցաթերթ խոշոր տերևազարդ ծաղկանախշ է: Վարպետ՝  Եսթեր Հայդոստյան Նյութը՝  մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Եվրոպա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Լայնություն (սմ)՝  20 Երկարություն (սմ)՝  27 Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/184 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085