Գլխաշոր

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գլխաշոր Բնօրինակի անվանում՝  Գլխաշոր Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Գլխաշորը եռանկյունաձև է, կարված կարմիր մետաքսյա կտորից` ներքինից ամրացված դեղնավուն բամբակյա կտորով: Եզրերն ամրակարված են հաստ ոսկեթելով, անկյունգծի եզրում գործված են իրար կպած փոքրիկ պատվանդանի վրա հենված եռաթերթ պատկերների շարք: Ողջ դաշտում, շախմատաձև տեղադրմամբ գործված են ծաղիկներ և ծաղկեփնջեր: Ծաղիկները, որոնց գլուխը թեքված է դեպի աջ կամ ձախ, ունեն երեք կլոր թերթիկներ, որոնցից դուրս են գալիս երեք փոքր նշաձևեր, երեքական տերևներ, որոնք տեղադրված են եռանկյունի հիմքից դուրս եկող կոր ցողունի վրա, ու դրա ներքևում: Ծաղկեփնջերն իրենցից ներկայացնում են 6 ոճավորված ծաղկանախշերից, կոկոնից ու տերևներից կազմված հորինվածք: Գլխաշորի անկյունային մասում գործված են երկու կակաչներ: Լայնություն (սմ)՝  62 Երկարություն (սմ)՝  31 Նյութը՝  մետաքս, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 250 Բաժնեհաշվառանիշ՝  Գ 21/14