Գլխաշոր

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Տղամարդու հանդերձանք Տեսակ/ժանր՝  Այլ Բնօրինակի անվանում՝  Որբախույզ Ռուբեն Հերյանի գլխաշորը Թանգարան՝  «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամ Նկարագրություն ՝  Տղամարդու արաբական տարազի մաս կազմող գլխաշորը պատկանել է որբահավաք Ռուբեն Հերյանին: Այն սև գույնի է` կանաչ ու մանուշակագույն եզրերով, երկու կողմից երիզված է ծոպերով: Զինվորական համազգեստը փոխարինելով արաբ բեդվինի տարազով` Ռ. Հերյանը Միջագետքի անապատներում շրջելով բեդվինների վնարներով, հավաքագրում է հայ երեխաների, որոնց վերադարաձնում է կամ տարագրության ժամանակ կորցրած հարազատներին կամ հանձնում հայկական որբանոցներ: Ռ. Հերյանը իր որբահավաք գործունեության համար ստացավ "Որբախույզ" կոչումը: Նրա շնորհիվ արաբական անապատներից հավաքագրվեցին և հայկական ինքնություն վերստացան շուրջ 800 որբ: Նյութը՝  կտոր Չափս՝  123x121 սմ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Նվիրատու՝  Հայաստանի Ազգային արխիվ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՑԹԻ Բաժնեհաշվառանիշ՝  119